4071 դիտում
22:58 13-06-2018
Կառավարությունը չի քննարկել հողի հարկի պարտքի մասով զիջումներ և արտոնություններ սահմանելու հարց
Հայաստանի կառավարությունը տարիների ընթացքում կուտակված հողի հարկի պարտքի մասով զիջումներ և արտոնություններ սահմանելու հարց չի քննարկել: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հարցին:
«Շատերը պնդում են, որ հողի հարկի՝ տարիներ շարունակ կուտակված պարտքերի մասով կառավարությունը որոշակի զիջումներ և արտոնություններ է սահմանելու: Կառավարությունը ո՞ւնի այդպիսի նպատակ՝ պետության համաֆինանսավորմամբ հողի հարկի վճարների զիջումներ կատարել, թե՞ ոչ, որովհետև սա մեր հասարակության շրջանում որոշակի շփոթ է առաջացրել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցրեց Մախմուդյանը:
«Ցավոք, հաճախ ցանկալին փորձ է արվում իրականության տեղ անցկացնել: Ենթադրում եմ, որ այս դեպքում դա որպես ցանկություն է արտահայտվել, որովհետև այդպիսի քննարկում առայժմ չի եղել»,- պատասխանեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նա հավելեց, որ կառավարությունը հարկային համակարգը քննարկելու,վերլուծելու և գնահատելու փուլում է՝ ընդգծելով, որ ակնկալում է, որ միասին կգտնեն այն փոզխիջումային տարբերակը, որը կբավարարի այն կարիքները, որ պետության առջև ծառացած են և մյուս կողմից չի խոչընդոտի տնտեսավարմանը:
Նմանատիպ նյութեր
1696 դիտում
20:32 11-02-2015
Գույքահարկի և հողի հարկի արտոնություններ են սահմանվել մի շարք ստեղծագործական միությունների համար
2820 դիտում
14:41 17-03-2017
Երևանի ավագանին սահմանել է հողի հարկի գծով արտոնություններ
4085 դիտում
17:16 26-04-2017
Երևանի ավագանին սահմանել է գույքահարկի և հողի հարկի գծով արտոնություններ
Այս բաժնից
757 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1027 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1291 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ