15552 դիտում
11:28 13-06-2018
Առաջին անգամ Փաշինյանն ու Ալիևը կգտնվեն նույն վայրում․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնելու է Մոսկվա։ Մոսկվա է մեկնելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Լուժնիկի» մարզադաշտում վաղը տեղի է ունենալու ֆուտբոլի Աշխարհի 2018 թ. առաջնության բացման արարողությունը։
Առաջին անգամ Փաշինյանն ու Ալիևը կգտնվեն նույն վայրում։ Արցախի թեմայով երկկողմ կամ եռակողմ հանդիպման մասին որևէ պաշտոնական հայտարարության չկա, թեև մեծ է հավանականությանը, որ որևէ ձևաչափով թեման, այդուամենայնիվ, կշոշափվի։ Երեկ Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որից տեղեկանում ենք, որ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր է կազմակերպում, նկատվում են կուտակումներ։
Սրան զուգահեռ վերջին շրջանում ադրբեջանական կողմը նկատելի ակտիվություն է դրսևորում տեղեկատվական դաշտում, ինչն արտահայտվում է տարաբնույթ ապատեղեկատվական հոսքերի և քարոզչական տեսանյութերի առատությամբ, ընդհուպ մինչև նախիջևանյան հատվածում իբր 11 հազար հա տարածք ազատագրելու մասին։ Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը երեկ ՀԺ-ի հետ զրույցում հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների։ Բաքուն բավական ծանր է տարել Արցախին բանակցային սեղան վերադարձնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3379 դիտում
10:41 10-06-2016
Չարենցավանում նույն խանութից նույն անձը 12-րդ անգամ գողություն է անում. «Հայկական ժամանակ»
12452 դիտում
10:37 28-08-2021
Նույն նվնվոցը, նույն ջուրը, նույն ջրաղացը. խոստացված ապագան չափազանց մռայլ ու տագնապահարույց է․ «Փաստ»
Այս բաժնից
382 դիտում
18:50 07-05-2024
Տեղի է ունեցել «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
412 դիտում
18:38 07-05-2024
ՀՀ վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին
370 դիտում
18:25 07-05-2024
Մնացական Սաֆարյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ