3171 դիտում
19:30 11-06-2018
Նախարար Վահրադյանը հանդիպել է հաշմանդամային սպորտը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը հանդիպել է հաշմանդամային սպորտը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ հաշմանդամային սպորտի ոլորտի խնդիրները քննարկելու, նախարարության հետ համագործակցությունն ավելի սերտացնելուն ուղղված ծրագրեր մշակելու նպատակով:
Հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ շարունակվելու է սուրդլիմպիկ և պարալիմպիկ միջոցառումներին նախարարության կողմից ցուցաբերվող պետական աջակցությունը: Նա հորդորել է ոլորտում գործող կազմակերպություններին նախարարության մասնագետների հետ համատեղ ակտիվորեն աշխատել ոլորտը կանոնակարգող իրավական փաստաթուղթ ստեղծելու ուղղությամբ, որը, դաշտը կանոնակարգող դրույթներից բացի, կսահմանի նաև համապատասխան միջոցառումների պլանը:
«Իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է նախևառաջ ինքներս մեզ փոխենք՝ վեր մնանք անձնական ամբիցիաներից, միավորենք մեր հնարավորություններն ու հմտությունները: Միայն այդ պարագայում հնարավոր կլինի ոլորտում իրականացնել համակարգային փոփոխություններ: Անհրաժեշտ է ներկայացնել միջոցառումների պլան և ներկայացված ծրագրերը հիմնավորող փաստաթղթեր, որոնց առկայության դեպքում հնարավոր կլինի ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ոլորտին ցուցաբերվող պետական աջակցության չափի փոփոխման հարցը»,- ասել է Լ. Վահրադյանը:
Ներկաները նախարարին են ներկայացրել բազմաբնույթ խնդիրներ, որոնք ինչպես ֆինանսական, այնպես էլ կազմակերպչական լուծումներ են պահանջում: Նախարար Լ. Վահրադյանը նշել է, որ դաշտը կարգավորող իրավական փաստաթղթի առկայության դեպքում կուղենշվեն նաև խնդիրների լուծման ճանապարհները, և համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի հասնել տեսանելի արդյունքների:
Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի նորանշանակ տեղակալ Սարգիս Ավագյանը։
Նմանատիպ նյութեր
3225 դիտում
16:26 01-08-2018
Ֆրանսահայ լեռնագնաց Արա Խաչատրյանի հետ նախարար Լևոն Վահրադյանը քննարկել է առողջ ապրելակերպին վերաբերող ծրագրեր
Այս բաժնից
1105 դիտում
17:46 04-01-2025
Ալիևի ուղերձի «առյուծի բաժինը» Հայաստանի հասցեին սպառնալիքներն էին․ Տաթևիկ Հայրապետյան
1432 դիտում
16:34 04-01-2025
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով, ապա կնվազի 7-10 աստիճանով
1213 դիտում
15:37 04-01-2025
Գուրգեն Աֆրիկյանը կնշանակվի ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ