ԱԻՆ-ը 26 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ
Հունիսի 9-10-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 26 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Վանաձոր և Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: