211652_close_icon

Ավարտվել է ամերիկյան հրահանգիչների օժանդակությամբ պայթուցիկների վնասազերծման դասընթացը

views-count3977 դիտում article-date 11:23 09-06-2018
Հունիսի 8-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում կայացել է ամերիկյան հրահանգիչների օժանդակությամբ անցկացվող պայթուցիկ միջոցների հայտնաբերման և վնասազերծման 1-ին մակարդակի մասնագետների պատրաստման երեքշաբաթյա դասընթացի ավարտական արարողությունը: Դասընթացի նպատակն էր կատարելագործել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի ինժեներական անձնակազմի հմտությունները ՀՀ տարածքում ականազերծման և միջազգային առաքելությունների ընթացքում պայթուցիկ միջոցների հայտնաբերման և վնասազերծման գործողություններ իրականացնելու համար` ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառմամբ, ինչպես նաև պատրաստել ինժեներ-հրահանգիչների: Դասընթացի ավարտին ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության կողմից ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնվել է դասընթացի ընթացքում կիրառված ժամանակակից տեխնիկական միջոցների լրակազմը: Դասընթացը, ինչպես նաև տեխնիկական աջակցությունը, հանդիսանում են ՀՀ-ում ականազերծման և պայթուցիկ միջոցների հայտնաբերման ու վնասազերծման անձնակազմ և ինքնաբավ կարողություններ պատրաստելու ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության երկարաժամկետ ծրագրի փուլերից մեկը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր