211652_close_icon

ԼՂ-ում անցկացվել են բժշկական պատրաստության պարապմունքներ դիտակետերի սանիտարական հրահանգիչների մասնակցությամբ

views-count1121 դիտում article-date 13:36 26-12-2020
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի անձնակազմի հետ մարտական պատրաստության պարապմունքների շրջանակներում հատուկ նշանակության բժշկական ջոկատի բազայում անց են կացվել բժշկական պատրաստության պարապմունքներ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Դիտակետերի շուրջ 30 սանիտարական հրահանգիչ գործնականում մշակել է տարբեր առաջադրանքներ` արյունահոսությունների դադարեցում, վերքերի եւ կոտրվածքների ժամանակ վիրակապում, ինչպես նաև արտակարգ վերակենդանացման օգնության ցուցաբերման կարգը: Պարապմունքների ընթացքում զինծառայողներին ցուցադրվել են ձեռքի տակ եղած միջոցների օգնությամբ տեղանքի դժվարամատչելի հատվածներից վիրավորներին տարհանելու գործողություններ։ Խաղաղապահ զորախմբի հետ մարտական պատրաստության պարապմունքներն անց են կացվում կանոնավոր կերպով և միտված են զինծառայողների մասնագիտական պատրաստության մակարդակի շարունակական բարձրացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր