211652_close_icon
views-count2295 դիտում article-date 21:25 16-03-2018

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ռազմական ուսումնախորհրդատվական խմբի հրահանգիչների կողմից անցկացվել է ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրահանգչական կազմի դասընթաց

Փետրվարի 18-ից մարտի 16-ը Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ռազմական ուսումնախորհրդատվական խմբի հրահանգիչների կողմից ՀՀ ԶՈՒ «ԶԱՌ» ուսումնական կենտրոնում ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրահանգչական կազմի համար անցկացվել է խաղաղապահ հրահանգիչների դասընթաց, որի շրջանակում 20 հրահանգիչներ պատրաստվել են միջազգային չափորոշիչներին համապատասխան մեթոդաբանության խաղաղապահ դասընթացներ անցկացնելու համար: Մարտի 16-ին, դասընթացի ավարտական արարողության ժամանակ, շրջանավարտներին ավարտական հավաստագրերն է հանձնել ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը: Պարապմունքի ընթացքում առավել ակտիվություն և գիտելիքների բարձր մակարդակ ցուցաբերած զինծառայողները պարգևատրվել են խորհրդանշական նվերներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր