211652_close_icon
views-count36486 դիտում article-date 09:45 09-06-2018

Եթե առաջարկ անեն, և եթե գոհ լինեմ այդ առաջարկից․ Բաղդասարովը կրկին բիզնեսով զբաղվելուն դեմ չէ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հովանու ներքո աշխատած երբեմնի մեծահարուստ գործարար Միխայիլ Բաղդասարովը, որ 2015թ. ճանաչվեց սնանկ, «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում «դրական» է գնահատել թավշյա հեղափոխությունը: «Այն վաղուց պետք է տեղի ունենար: Մենք շատ երկար սպասում էինք: Իրավիճակը երկրում բերեց դրան: Ինչպես ժողովրդի շրջանում է ասվում, մենք արդեն չէինք կարող ապրել հին ձևով»,- ասել է նա: Մեր հարցին, թե բիզնես փակելու գործոններից մեկն արդյոք Սերժ Սարգսյա՞նն էր, Բաղդասարովը դրական պատասխան է տվել: «Դե, դժվար չէ կռահել: Բայց կարծում եմ, որ այդ մասին չեմ խոսի»: Նա չի բացառել, որ նոր իշխանությունների օրոք Հայաստանում կրկին կսկսի բիզնեսով զբաղվել. «Եթե պետությունը կարծի, որ ես կարող եմ օգնել ինչ-որ հարցով, եթե առաջարկ անեն, և եթե գոհ լինեմ այդ առաջարկից, տան հնարավորություն՝ ինչ-որ բան կլինի»,- ասել է Բաղդասարովը՝ հավելելով, որ դեմ չէ այդ հարցերի շուրջ խոսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր