211652_close_icon
views-count3706 դիտում article-date 16:22 07-06-2018

Քաղաքակրթական մակարդակով՝ եվրոպակա՞ն տիպի, թե՞ ղազախական․ պատգամավորի հարցը՝ վարչապետին

Ազգային ժողովում կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ելույթի ավարտից հետո «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին ասաց, թե ինքը վարչապետից հստակ պատասխան է ցանկանում լսել․ «Մենք ուզում ենք կառուցել պետություն, որ քաղաքակրթական մակարդակով եվրոպակա՞ն տիպի, թե՞ ղազախական տիպի երկիր պետք է լինենք։ Չե՞ք կարծում, որ նոր կառավարությունն իր գործունեությունը սկսել է` հիմք ընդունելով КГБ-ն։ Ինչու եմ այդպես ասում, քանի որ այն չի վերափոխվել, ու պետք է այն փլուզվի և, իրոք, ազգային մարմին պետք է ստեղծվի։ Ձեր ասած` երջանիկ երկիր ունենալու պահով վերապահում ունեմ, իսկ ազատը, կարելի է ասել, որ արդեն ձեռքբերում է»,- ասաց Արարատ Զուրաբյանը: Պատգամավորին հարցին պատասխանելիս, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուզում են ունենալ մեր ինքնագիրն ու առանձնահատկությունը։ «Միջազգային մի լրագրող հարցրեց՝ արդյոք մենք անում եք այն, ինչ եղավ Ուկրաինայում, ի պատասխան ասացի, որ սա մի գործընթաց է, որ բացառապես ունի հայաստանյան ծագումնաբանություն։ Նաև ասացի, որ մենք արտաքին որևէ ուժի օգտին կամ դեմ չենք պայքարում, ու այն չունի արտաքին քաղաքական որևէ ենթատեքստ, մենք պայքարում ենք մեր իրավունքների համար, ուզում ենք ունենալ մեր ինքնագիրն ու առանձնահատկությունը»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը հայտարարեց, թե ինքը չի հասկանում այն մոտեցումը, որ ՀՀ քաղաքացիները դրսում անընդհատ ուղենիշներ են փնտրում։ Փաշինյանը պնդեց՝ արժեքային ընտրությունը ՀՀ-ը վաղուց կատարել է. «ՀՀ Սահմանադրությունն ունի առաջին հոդված՝ ՀՀ-ը ինքնիշխան, սոցիալական, իրավական պետություն է։ Սա եմ ես համարում ամենամեծ արժեքային համակարգը։ Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ապա այն ՀՀ ԱԱԾ է, ես չեմ ասում, որ այն կատարյալ է, ես ասում եմ, որ այն ՀՀ ԱԱԾ է, և ես դա կարող եմ երաշխավորել ու հետագայում էլ կերաշխավորեմ»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր