211652_close_icon
views-count25443 դիտում article-date 14:53 07-06-2018

Քաղաքացին չի զգում, որ ռուսական էժան գազ է սպառում, և այստեղ կարող են լինել անարդյունավետ կառավարման և կոռուպցիոն ռիսկեր․ Ն․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավոր Վարդան Բոստանջյանի՝ «Գազպրոմի» մենաշնորհին և գազի գնի հետ առնչվող հարցին, ընդգծել է, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված խնդիր կա, և իրենք այդ հարցերով զբաղվում են: «Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպման ժամանակ մենք շատ բարձր գնահատեցինք այն փաստը, որ Ռուսաստանը Հայաստանին գազ մատակարարում է բավականին էժան գնով: Բայց ես ասացի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար կարևոր է ոչ թե այն, թե ինչ գնով է Ռուսաստանը Հայաստանին գազ մատակարարում, այլ այն, թե ինքը իր տանը ինչ գնով է սպառում այդ գազը: Հայաստանի քաղաքացին այսօր չի զգում, որ Ռուսաստանի էժան գազ է սպառում, և ես կարծում եմ, որ այստեղ կարող են լինել որոշակի անարդյունավետ կառավարման՝ ընդհուպ մինչև կոռուպցիոն ռիսկեր: Եվ ես կարծում եմ, որ Ռուսաստանի իշխանությունը ըմբռնմամբ է մոտենում, որ մենք այս հարցերով լրջությամբ զբաղվենք և հասկանանք, թե ինչ է տեղի ունենում»,- նշեց վարչապետը։

Նմանատիպ նյութեր