Ընտրակեղծիքներով ձևավորված օրենսդիր իշխանությունը պետք է հեռանա. Նիկոլ Փաշինյան
Ինչպես հեռացել է ընտրակեղծիքներով ձևավորված գործադիր իշխանությունը, այնպես էլ պետք է հեռանա ընտրակեղծիքներով ձևավորված օրենսդիր իշխանությունը: Այս մասին այսօր ԱԺ հատուկ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինայնը:
Նա նշեց, որ արտահերտ ընտրությունները նախատեսել են կազմակերպել մեկ տարվա ընթացքում։ Այդ ժամանակը նոր կառավարությունը մտադիր է օգտագործել Ընտրական օրենսգիրքը լրջագույն փոփոխություններ իրականացնելու համար: Կառավարությունը մտադիր է այս հարցով աշխատանքային խումբ ստեղծել:
Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում չեն լինելու արտոնյալներ, օրենքը գործելու է հավասար բոլորի, այդ թվում՝ ամենաբարձր պաշտոնայների ու նրանց ընտանքիների հանար: Եվ առաջին հերթին գործում է վարչապետի ու իր ընտանիքի համար:
«Որդիս, ում 18 տարին լրացել է այս տարվա մարտին, դիմում է գրել և կամավոր հիմունքներով ծառայություն իրականացնելու է Արցախում: Այս դեպքում առանձին քննության առարկա է դառնալու բարձրաստիճան պաշտոնյաների որդիների բանակում ծառայած-չծառայած լինելու հարցը: Գործող և նախկին պաշտոնյաներին ու նրանց որդիներին, ովքեր գտել են բանակից խուսափելու զարտուղի ու կիսազարտուղի ճանապարհներ, կոչ եմ անում ներկայանալ զինվորական կոմիսարիատներ և զորակոչվել բանակ»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նաև կոչ արեց հետախուզման մեջ գտնվողներին վերադառնալ Հայաստան, մեկնել զինվորական ծառայության: Ասաց, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի, չեն ձերբակալվի: Սա նոր Հայաստան է, ըստ նրա, այստեղից չեն փախնում, այստեղ վերադառնում են: Նա ասաց, որ վարչապետի պաշտոնում չի մտնելու որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, չի հարստանալու:
«Որևէ գույք, բիզնես, բաժնետոմս ձեռք չեմ բերելու, նման մոտեցում եմ պահանջում նաև կառավարության յուրաքանչյուր անդամից»,- ասաց նա: Վարչապետը հավելեց, որ ցանկացած գործարար ազատվում է կոռուպցիոն վճարներից, իսկ այն պաշտոնյաները, ովքեր կփորձեն փայ մտնել որևէ բիզնեսում, կդառնան վարչապետի անձնական թշնամին:
Նա խոսեց նաև տնտեսությունում մենաշնորհները բառացելու, բիզնեսն ու իշխանությունը տարանջատելու մասին։ Այլևս ոչ ոք իր իշխանությունն օգտագործելով չպետք է հարստանա Հայաստանում: