slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Հայաստան կժամանի բրիտանական բիզնես պատվիրակություն
211652_close_icon

Հայաստան կժամանի բրիտանական բիզնես պատվիրակություն

views-count3860 դիտում article-date 22:54 05-06-2018
Միացյալ Թագավորության վարչապետի՝ Հայաստանում և Վրաստանում Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդի ղեկավարությամբ 2018 թվականի հունիսի 6-7-ին Հայաստանում կգտնվեն 10 բրիտանական գործարար ընկերություններ, որոնք կուսումնասիրեն վերականգնվող էներգետիկայի, ենթակառուցվածքների և քաղաքային զարգացման ոլորտներում երկկողմ առևտրի և ներդրումների համագործակցության հնարավորությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ՄԹ դեսպանությունից, երկօրյա ինտենսիվ ծրագիրը ներառում է հանդիպումներ Հայաստանի բարձրաստիճան պետական պաշտոնյաների և գործարար շրջանակի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ՄԹ-Հայաստան գործարար համաժողով և անհատական հանդիպումներ բրիտանացի և հայ ձեռնարկատերերի միջև։ Բիզնես պատվիրակության այցից առաջ ՄԹ Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատարն ասել է. «Անչափ ուրախ եմ, որ ղեկավարում եմ բիզնես պատվիրակության այս այցը Հայաստան։ Այն հիանալի հնարավորություն է ընձեռում բրիտանական բիզնես ոլորտի առաջատար բազմապիսի ընկերությունների հետ գործարար հարաբերությունների զարգացման համար: Հաշվի առնելով երկու կողմերի փորձառությունը՝ Միացյալ Թագավորության և Հայաստանի մասնագետներին համախմբելը իրապես խոստումնալից նախաձեռնություն է: Ես անհամբերությամբ սպասում եմ մասնակցելու միջոցառմանը»։ 2017թ. սեպտեմբերին ՄԹ վարչապետ Թերեզա Մեյի կողմից Հայաստանում և Վրաստանում առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար նշանակվելուց ի վեր պրն Փրիթչարդն արդեն չորրորդ անգամ է այցելելու Հայաստան: Իր նախորդ այցերի ընթացքում նա Հայաստանի պետական պաշտոնյաների և գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև առևտրի և ներդրումների ծավալների զարգացման հնարավորությունը։ Պրն Փրիթչարդի նշանակումն ընդգծում է բրիտանական կառավարության հանձնառությունը Հայաստանի հետ երկկողմ առևտրի և ներդրումների խթանմանը։ Առևտրի հարցերով հանձնակատարները վարչապետի կողմից նշանակված խորհրդարանականներ են՝ ընտրված քաղաքական սպեկտրի տարբեր ներկայացուցիչներից: Նրանք զբաղվում են մեկ կամ ավելի նորահայտ շուկաներով, որոնցում ՄԹ կառավարությունն առևտրային և ներդրումային հնարավորություններ է տեսնում: Առևտրի հարցերով հանձնակատարները աջակցում են տնտեսական աճի խթանմանը՝ հիմնվելով ՄԹ-ի և այդ շուկաների միջև առկա հարաբերությունների վրա և առավելագույնի հասցնելով երկկողմ առևտուրը:

Նմանատիպ նյութեր