211652_close_icon
views-count15862 դիտում article-date 11:45 05-06-2018

Հայկ Կյուրեղյանը պատիժը կրելու է բաց ռեժիմով

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց 2014 թվականին օդամղիչ ատրճանակով կրակած և ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի պատժի կրման կիսաբաց ռեժիմը փոխվել է բաց ռեժիմի: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: Պատժի բաց ռեժիմը ենթադրում է, որ Հայկ Կյուրեղյանը կկարողանա քրեակատարողական հիմնարկից առավոտյան ժամը 8:00-ին դուրս գալ և երեկոյան 20:00-ին վերադառնալ ՔԿՀ: Հայկ Կյուրեղյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանություն) և դատապարտվել 9 տարվա ազատազրկման:

Նմանատիպ նյութեր