211652_close_icon

Ովքե՞ր կան խոշոր կոռումպացվածների ցուցակում, ո՞վ է հաջորդը. ԱԱԾ տնօրենը չի մանրամասնում. «Ժողովուրդ»

views-count17076 դիտում article-date 09:53 05-06-2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախ «ՆորՖոլկ Քոնսալթինգ» ընկերության կողմից թույլ տրված չարաշահումները բացահայտեց ԱԱԾ-ն, որը անմիջականորեն կապված էր ՀՀ ՊԵԿ-ի ու ՊԵԿ նախկին նախագահի հետ: Բացի այդ, խոշոր տնտեսվարողների մոտ ստուգումների արդյունքում ԱԱԾ բացահայտումներից հայտնի դարձավ, որ գործարարների հետ գյուղմթերքի իրացման մեխանիզմների շուրջ պայմանավորվածությունները ձեռք էին բերվել 2017թ. վերջերին, երբ վարչապետը Կարապետյանն էր, ՊԵԿ նախագահն էլ՝ Վարդան Հարությունյանը: Ովքե՞ր կան խոշոր կոռումպացվածների բազմամարդ ցուցակում, ո՞վ է հաջորդը: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանել է, թե իրենք նաև այլ խոշոր ընկերություններում են ստուգումներ անցկացնելու: Իսկ թե ում մոտ՝ չի մանրամասնել: «Շատ հայտնի ընկերություններ են»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր