211652_close_icon
views-count4248 դիտում article-date 14:17 03-06-2018

Պատանիներն ու աղջիկները երջանիկ են երկրապահական ճամբարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պատանի երկրապահի ճամբարը դարձյալ բացել է հյուրնկալ դռները։ Այստեղ հանգիստը հրամանատարասերժանտական դասընթացների հետ զուգորդում են Հանրապետության տարբեր մարզերի պատանիներ եւ աղջիկներ։ Ընթացիկ տարում ճամբարում 14 հերթափոխով կհանգստանան 7 000 պատանի երկրապահ, որոնց կողքին մշտապես կլինեն երիտասարդ երկրապահներն ու պատերազմի վետերան երկրապահները։ Ճամբարային պայմանները գոհացնում է երեխաներին՝ նրանք հատկապես հաճույքով են խոսում ճաշարանի մաքրության եւ բազմազան սննդի մասին։ Այստեղ դասընթացների են մասնակցում շնորհալի երեխաներ՝ սկսած ասմունքի հանրապետական մրցույթի հաղթողից մինչեւ մարզիկներ։ Ճամբարը ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի աչալուրջ հսկողության ներքո է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր