211652_close_icon
views-count1015 դիտում article-date 19:13 16-11-2016

ՊԵԿ նախագահը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների հարկային և մաքսային ծառայությունների ղեկավարների հանդիպմանը

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը նոյեմբերի 15-ին Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային և մաքսային ծառայությունների ղեկավարների հանդիպմանը: Քննարկվել են Ռուսաստանի Դաշնությունում հարկային մարմինների տեղեկատվական ենթակառուցվածքների ստեղծման շրջանակում փորձի փոխանակմանն առնչվող հարցեր: Ներկայացվել են նաև ապրանքների պիտակավորման նախագծերը, հսկիչ-դրամարկղային մեքենաների օգնությամբ հաշվարկների, ավելացված արժեքի հարկի հսկողության ավտոմատացված համակարգերը: Հանդիպմանն անդրադարձ է եղել հարկ վճարողների համար էլեկտրոնային ծառայությունների, ինչպես նաև հարկային տեղեկատվության ավտոմատացված փոխանակման շրջանակում վերջին նախաձեռնություններին՝ հաշվետվության Միասնական ստանդարտի ներդրման և միջպետական հաշվետվության փոխանակման գործընթացին: [b]ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր