Արամ Սիմոնյանը հոսպիտալացվել է
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը տեղափոխվել է հիվանդանոց: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:
Նշենք, որ մայիսի 29-ի առավոտից բողոքի ակցիա է ընթանում ԵՊՀ-ում: «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ ուսանողները դասադուլ են հայտարարել և մի քանի պահանջ են առաջ քաշել՝ ռեկտորի հրաժարական, բուհի հոգաբարձուների խորհրդի լուծարում, համալսարանում աուդիտի անցկացում, ուսանողական խորհդրի և Արհմիության լուծարում:
Ուսանողներն արգելափակել էին Ա. Սիմոնյանի աշխատասենյակը, վերջինս մի քանի ժամ մնացել էր իր աշխատասենյակում, ապա հեռացել համալսարանից, իսկ ուսանողները որոշել էին մնալ ԵՊՀ-ում և նստացույց անել։