211652_close_icon
views-count28356 դիտում article-date 13:52 29-05-2018

Բժշկության մեջ կոռուպցիան անբարոյականություն է. ՀՀ նախագահ

Եթե ցանկանում ենք առողջ հանրություն ունենալ, ապա, բացի ֆիզիկական առողջությունից, մարդիկ պետք է նաև հոգևոր ու մտավոր առողջություն ունենան: Այս մասին Երևանի Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցում բժիշկների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Մարդիկ, ովքեր բժիշկ են աշխատում, լավ գիտելիքներ ունեն, բայց պետք է լինեն նաև լավ քաղաքացիներ։ Այսինքն՝ պետք է լինեն քաղաքացիներ, որոնց համար բացառված լինեն կոռուպցիոն երևույթները»,-ասաց նա։ Ընդգծեց, որ այսօրվա Հայաստանում, երբ ոչ բոլոր մարդիկ ունեն հնարավարություն և ծանր տնտեսական պայմաններում են ապրում, եթե բժշկության մեջ էլ կոռուպցիա լինի, դա անբարոյականություն կհամարվի։

Նմանատիպ նյութեր