211652_close_icon
views-count3742 դիտում article-date 15:38 25-11-2014

Անբարոյականություն է մի ամբողջ կոլեկտիվի անունից շինծու տեղեկատվության հրապարակումը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ»-ն շաբաթ օրվա համարում` «Անանուն մեղադրանքներ կամ պատվերով համերգ» վերնագրի ներքո անդրադարձել էր Մխիթար հերացու անվան բժշկական համալսարանում կայանալիք Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիաի ամբիոնի վարիչի ընտրություններին: Պատճառն այն էր հանդիսացել, որ «Ժամանակ» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, անդրադարձել էր առաջադրված թեկնածուներից Լազար Եսայանին` անանուն մեղադրանքներ ներկայացնելով նրան և հրապարակելով ամբիոնի նիստից գաղտնի արված մի ձայնագրություն: Այնուհետև ձայնագրությունը լրագրողը մեկնաբանել էր այնպես, ինչպես կամեցել էր: Շաբաթ օրը մենք տեղեկացրել էինք, որ համալսարանականները զրպարտություն և հերյուրանք են որակել հրապարակումը։ Արդեն երեկ Երևանի պետական բժշկական համալսարանի Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիաի ամբիոնի դասախոսկան կազմը հայտարարություն է արել, որով պատասխանել է ամբիոնի վարիչի ընտրությունների հետ կապված հրապարակմանը: Հայտարարության մեջ ասված է. «Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ի Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչի ընտրությունները պատճառ հանդիսացան մամուլում տարբեր որակի հրապարակումների համար: Հարցը հասարակական հնչողություն է ստացել, ուստի` մենք չենք կարող չարձագանքել: Նշվել են «կոնկրետ փաստեր», բերվել համապատասխան «օրինակներ»: Մասնավորապես, որ իբր ամբիոնի աշխատակիցների պնդմամբ, պարոն Եսայանը թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի և թիվ 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավարման տարիներին բազմաթիվ խախատումներ և յուրացումներ է թույլ տվել, «աշխատակիցներին վախեցնելով և ճնշում գործադրելով` գումար հավաքել»: Ներողամտություն հայցելով ընթերցողից, արտահայտում ենք մեր բուռն զայրույթն ու որակում անբարո` մի ամբողջ կոլեկտիվ անունից խեղաթյուրված, շինծու տեղեկատվության հրապարակումը` այդպիսով վիրավորելով դասախոս-բժիշկների մի ողջ կոլեկտիվ, մեր` տասնյակ տարիների անգնահատելի վաստակ ունեցքող Alma-Mater-ը: Հայտարարում ենք, որ ներկայացրած «փաստերը», իրողությանը չեն համապատասխանում: Ավելին` պարոն Եսայանի և մեր կոլեկտիվի աշխատակիցների հարաբերությունները միշտ եղել են գործնական, կայուն-դրական և մինչև օրս էլ շարունակում են այդպիսին: Այս առումով նույնպես ասեկոսները այն մասին, որ կոլեկտիվի հետ Եսայանի հարաբերությունները լարված են` ևս չեն համապատասխանում իրականութանը և կրում են մարդու հեղինակությունն ու վարկանիշը ստորաբար ուրիշների անունից աղճատելու բնույթ: Ինչ վերաբերվում է Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչի ընտրությւոնների, ապա դրանք ընթանում են օբյեկտիվ, օրինական կարգով»: Հայտարարության տակ ստորագրել են` Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ` Հեղինե Սարգսյանը, դասախոսներ` Արմեն Ծատուրյանը, Նառա Սրապյանը, Զարուհի Մկրտչյանը, Բիայնա Հովեյանը, Գոհար Գասպարյանը, Նինա Գուլինան, Մարգարիտա Խուդավերդյանը, Աննա Ավետիսյանը, Լուսինե Գալստյանը, Բելա Սահակյանը, Նարինե Բրսիկյանը, Լուսինե Թովմասյանը, Վահե Ազատյանը, Գ. Գրիգորյանը, Լուսինե Շարիմանյանը, Անժելա Հովսեփյանը, Աննա Հարությունյանը, Լիլիթ Բարսեղյանը, Մինաս Պողոսյանը և Զարուհի Նահապետյանը: Հավելենք նաև, որ ամբիոնի նիստին, որի ժամանակ ընդունվել է այս հայտարարությունը, մասնակցել են 21 հոգի, որիրց 20-ը ստորագրել են հայտարարության տակ: Ընդամնեը մեկ մարդ հրաժարվել է ստորագրել այն. խոսքը Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Մարինա Մարգարյանի մասին է: Վերջինս ամբիոնի վարիչի` առաջադրված թեկնածուներից մեկն է»: Մանրամասներըˋ թերթի այսօրվա համարում: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր