211652_close_icon
views-count4970 դիտում article-date 09:53 29-05-2018

Լեհաստանը մտադիր է ամերիկյան ռազմակայան տեղակայել իր տարածքում. euronews

Լեհաստանը ցանկանում է ամերիկյան զորքեր տեղակայել իր տարածքում՝ որպես զսպիչ գործոն: Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլացակն քննարկել է այս հարցն ԱՄՆ պաշտոնատար անձանց հետ, հաղորդում է [url=http://ru.euronews.com/2018/05/28/poland-su-army-base]euronews[/url]-ը: «Մեր ջանքերի արդյունքն այն է, որ ԱՄՆ Սենատը կապ է հաստատել Պենտագոնի հետ` Լեհաստանում ամերիկյան զորքերի մշտական ներկայության գնահատման կապակցությամբ»,- ասել է Բլացակը: [url=https://www.onet.pl/?utm_source=wiadomosci_viasg&utm_medium=nitro&utm_campaign=allonet_nitro_new&srcc=ucs&pid=442455dd-9682-4930-83ca-05f5962764e1&sid=b177a2c9-166f-4113-9b28-185bbe554807&utm_v=2]Onet.pl[/url] կայքի փոխանցմամբ՝ Լեհաստանը ձգտում է ԱՄՆ զրահատանկային ջոկատների մշտական ներկայությանը և մինչև 2 միլիարդ դոլար է առաջարկում՝ ենթակառուցվածքը կառուցել օգնելու համար: Լեհաստանի պաշտպանության նախարարությունը համապատասխան առաջարկ է ուղղել Վաշինգտոնին: Onet.pl-ն հրապարակել է այս նախաձեռնությունը մասնրամասնող 40 էջանոց փաստաթուղթ: Տեքստում նշվում է, որ Լեհաստանի հրամանատարությունը հատկապես մտահոգված է Լիտվայի հետ սահմանային տարածքի անվտանգությամբ: Եվ հնրավոր պատերազմի դեպքումսահմանի այս հատվածը կարող է օգտագործվել որպես միջանցք Բելառուսից դեպի Կալինինգրադի տարածաշրջան:

Նմանատիպ նյութեր