Սոկրատիսի հայր. «ՄՅՈւ»-ն հետաքրքրվում էր իմ տղայով, բայց նա ընտրեց «Արսենալը»
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսի հայրը՝ Խարալամբոսը, պատմել է «Արսենալ» տղայի տեղափոխության մասին:
«Սոկրատիսով հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդը», բայց նրանք պետք է սպասեին մինչև հուլիս: «ՄՅՈւ»-ն լավ հարաբերություններ ունի «Բորուսիայի» հետ, ակումբները քննարկում էին տրանսֆերը, սակայն Սոկրատիսը ընտրեց «Արսենալը»:
Լոնդոնցիներն արդեն երկու տարի նրանով հետաքրքրված էին, չգիտեմ, թե ինչու մինչև հիմա չէր տեղափոխվել այնտեղ: Նա նոր մակարդակի է անցնում, աշխարհի ամենաբարդ լիգան: Կարծում եմ, նա այնտեղ չի կորի:
Սոկրատիսը երջանիկ է, այժմ նա Անգլիայում է, իրեն լավ է զգում: Ամեն ինչ լավ կլինի, նա փոխվում է», ասել է Խարալամբոսը: