211652_close_icon
views-count1980 դիտում article-date 12:51 26-05-2018

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Կապի գծով գրասենյակի տնօրենն այցելել է Հայաստան

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հյուրընկալվել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Կապի գծով գրասենյակի տնօրեն, դոկտոր Ռոզարիա Պուլյիզին: Այդ մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանից։ Հյուրին ընդունել է ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ – Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբանները: Բ. Պողոսյանը հյուրին ներկայացրել է ՊԱՀՀ-ի գործունեությունը և կառուցվածքը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումների և ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ: Դոկտոր Պուլյիզին արժեքավորել է ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի մոդելով ստեղծված ՊԱՀՀ-ի դերը՝ որպես ակադեմիական ձևաչափով պաշտպանական-անվտանգային երկխոսության հարթակ՝ Վաշինգտոնի, Մոսկվայի և Բրյուսելի հետ փորձագիտական քննարկումների իրականացման համար:

Նմանատիպ նյութեր