ԱԻՆ ՃԿԱԿ-ը 21 ահազանգ է ստացել փակ դռների վերաբերյալ
Մայիսի 25-26-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Շիրակի մարզի Գյումրի, Արարատի մարզի Մասիս և Տավուշի մարզի Իջևան քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: