1490 դիտում
22:04 17-09-2018
Տեղի են ունեցել պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նիստեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը:
Պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱՀ օրենքի նախագիծը:
Քննարկումից հետո հանձնաժողովը որոշել է դրական եզրակացությամբ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդգրկել լիագումար նիստի օրակարգ:
Օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել Ազգային ժողովի Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արպատ Ավանեսյանի նախագահությամբ:
Օրակարգային առաջին հարցը «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին», ««Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Տեղական տուրքերի և վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթն էր: Հարցի շուրջ հանձնաժողովի և կառավարության լիազոր ներկայացուցիչների միջև ծավալված քննարկումներից հետո, հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել փաթեթը առաջին ընթերցմամբ լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու հարցին:
Օրակարգի երկրորդ հարցը «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր, կից օրենքների փաթեթով: Օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է Արցախի Հանրապետության տարածքից դեպի այլ պետություններ մարդատար-տաքսի ավտոմոբիլով իրականացվող փոխադրումների կազմակերպման իրավական կարգավորման անհրաժեշտությամբ, տաքսամոտորային փոխադրումների իրականացման սուբյեկտ հանդիսացող անձանց միջև գործող անհավասար պայմանների վերացմամբ, ինչպես նաև համապատասխան գործունեության կատարմանը համարժեք հարկային պարտավորությունների գործածմամբ: Փաթեթը, նույնպես, հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվելու է լիագումար նիստի օրակարգում:
Նիստի օրակարգում էր նաև «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակն է գյուղատնտեսության ոլորտի այգեգործության ճյուղի զարգացման համար օտարերկրյա ներդրողներին` որպես սեփականություն տրամադրել այն հողամասը, որի վրա գտնվում է նրա հիմնած արտադրական նշանակության այգին: Հանձնաժողովի դրական եզրակացություն է տվել նաև փաթեթը լիագումար նիստում քննարկելու հարցին:
[b]Արցախի Հանրապետության
ԱՀ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
550 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
424 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
427 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել