211652_close_icon
views-count4022 դիտում article-date 16:35 25-05-2018

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է մեծացնել Հայաստանում ներդրումների ծավալները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մայիսի 25-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեին։ Ողջունելով հյուրին՝ նախարարը նշել է, որ արդեն հասցրել է ծանոթանալ ՎԶԵԲ-ի հետ համատեղ իրականացվող ընթացիկ ծրագրերին և պատրաստակամություն է հայտնել պահպանել և զարգացնել գործընկերային հարաբերությունները։ Կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի կառուցման ծրագրին առնչվող հարցեր: Դիմիտրի Գվինդաձեն, շնորհավորելով Աշոտ Հակոբյանին նախարարի պաշտոնում նշանակման կապակցությամբ, ընդգծել է, որ հանդիպման նպատակը ծանոթանալն ու համագործակցության պատրաստակամությունը վերահաստատելն է։ ՎԶԵԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարը նախարարին է ներկայացրել բանկի աշխատանքի սկզբունքները, մինչև այժմ Հայաստանում կատարված ներդրումների ծավալները։ Նա նաև նշել է, որ նոր ու կենսունակ ծրագրերի իրականացմանը պատրաստ են մասնակցել ավելի մեծածավալ ֆինանսական միջոցներով։

Նմանատիպ նյութեր