211652_close_icon
views-count6931 դիտում article-date 15:17 25-05-2018

«Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Բրատիսլավայում մայիսի 25-ին Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի, Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի ու ՌԴ դեսպան Ալեքսեյ Ֆեդոտովի ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Դանուբ գետի ափին տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին, խոնարհումով ու լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն իր խոսքում անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմաիլ Քահրամանի նախօրեին հնչեցրած այն տեսակետին, թե Արցախի հարցը նաեւ Թուրքիայի խնդիրն է, իսկ Կիպրոսինը՝ Ադրբեջանի: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է. «Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն չեն դադարում ժխտումը, այլ նաեւ պանթուրքիզմ ու հայատյացություն են քարոզում: Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին»: [img]http://st0.shamshyan.com/editor/0190160001527237277158656.jpg[/img]

Նմանատիպ նյութեր