17701 դիտում
11:39 24-05-2018
Մովսես Հակոբյանը կազատվի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից
Մովսես Հակոբյանը կազատվի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Կառավարության նիստին մինչ օրակարգային հարցերին անցնելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ նախագահին առաջարկել է աշխատանքից ազատել ԶՈւ գլխավոր շտաբի պետին՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
«Որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնության մթնոլորտում: Վաղը գլխավոր շտաբի նոր պետը կներկայացվի ԶՈՒ-ին»,-ասաց Ն. Փաշինյանը:
Մովսես Հակոբյանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել ՀՀ Նախագահի 2016 թ. հոկտեմբերի 3-ի հրամանագրով: Մինչ այդ նա 2015 թ. հունիսի 15-ից զբաղեցնում էր գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը: 2017 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ նախագահի հրամանագրով Հակոբյանին շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում:
Նմանատիպ նյութեր
23981 դիտում
09:20 20-06-2017
ԶՈւ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից. «Ժողովուրդ»
5262 դիտում
21:30 15-06-2015
Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ
1472 դիտում
18:44 06-08-2021
Ստեփան Գեւորգյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից
Այս բաժնից
487 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը
880 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
469 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը