ԶՈւ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում կադրային նոր փոփոխություններ են սպասվում:
Ամենայն հավանականությամբ, ԶՈւ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից, և նրա փոխարեն կնշանակվի գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը: Ըստ ամենայնի, հենց դրա համար էլ Սերժ Սարգսյանը հունիսի 15-ին Գասպարյանին նշանակեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ՝ այդպես հիմքեր նախապատրաստելով նրա պաշտոնական առաջխաղացման համար:
Իսկ թե ինչ է լինելու Հակոբյանի հետագա ճակատագիրը, առայժմ հայտնի չէ: Հավելենք, որ Օնիկ Գասպարյանը երկար տարիներ եղել է N բանակային կորպուսի հրամանատար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]