211652_close_icon
views-count4821 դիտում article-date 21:30 15-06-2015

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Այս մասին տեղեկացանք ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նմանատիպ նյութեր