4131 դիտում
20:12 23-05-2018
Ավարտվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել ՋՕ ընկերության տնօրենին:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2018 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի ճանապարհին տեղի ունեցող բողոքի ակցիաների ժամանակ խոչընդոտվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական գործունեությունը:
Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքի օրը քաղաքացիների կողմից իրականացվող բողոքի ակցիաները նկարահանելու և լուսաբանելու ժամանակ Արարատի մարզի 1982թ. ծնված բնակիչը, ով հանդիսանում է ՋՕ ընկերության տնօրեն, բռնություն է գործադրել լրագրողի նկատմամբ, այն է՝ ձեռքով հարվածել է տեսախցիկին, ապա նաև՝ նրա դեմքին:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ընկերության տնօրենին՝ Ա.Ղազարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինս ընդունել է առաջադրված մեղադրանքը։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ քննչական կոմիտե[/b]
Նմանատիպ նյութեր
1604 դիտում
17:40 02-05-2018
Մեղադրանք է առաջադրվել՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար
Այս բաժնից
850 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
961 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
688 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին