Վիլյամ Գալաս. Ես զարմացած եմ, որ Էմերին է դառնում «Արսենալի» գլխավոր մարզիչ
«Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Վիլիամ Գալասը զարմանք է հայտնել, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ կարող է նշանակվել Ունաի Էմերին:
«Ես մի փոքր զարմացած եմ, որ Ունաի Էմերին դառնում է «Արսենալի» մարզիչ:
Ես ենթադրում էի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել ակումբի լեգենդներից մեկին, օրինակ՝ Վիեյրային կամ Անրիին, և չէի հասկանում, թե ինչու թիմը նրանց հետ բանակցություններ չի վարում, կամ աշխատանք չի առաջարկում, չէ՞ որ նրանք այդքան բան են արել ակումբի համար:
Այդ իսկ պատճառով մի փոքր զարմացած եմ, բայց ես նախագահ չեմ, այլ ընդամենը նախկին խաղացող, որը կարծիք է հայտնում:
Տեսնենք, թե ինչ է անելու «Արսենալը» հաջորդ մրցաշրջանում, քանի որ նրանք ճնշման տակ են լինելու: Եթե Էմերին գնա «Արսենալ», ապա նրանից արդյունք են ակնկալելու, իսկ դա հեշտ չի լինելու», ասել է Գալասը: