6027 դիտում
22:22 22-05-2018
Հայտնի են ատլետիկայի 2018 թվականի Հայաստանի Հանրապետության առաջնության արդյունքները
Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացել է ատլետիկայի Հայաստանի Հանրապետության առաջնությունը, որին մասնակցել են Երևանի, Գյումրու, Վանաձորի, Կապանի, Արտաշատի և Արցախի Հանրապետության մարզադպրոցների, մարզական ընկերությունների հավաքական թիմերի շուրջ 115 մարզիկ-մարզուհիներ:
Կանանց մրցապայքարում ըստ մրցաձևերի ատլետիկայի Հայաստանի Հանրապետության 2018 թվականի առաջնության հաղթողներ են դարձել. 100 մ վազք՝ Գայանե Չիլոյանը (12.07), 100 մ արգելավազք` Մելինե Ադամյանը (16.11), 200 մ վազք՝ Գայանե Չիլոյանը (25.15), 400 մ վազք՝ Գայանե Չիլոյանը (55.85), 800 մ վազք՝ Լիլիթ Հարությունյանը (2.19.39), 1500 մ վազք՝ Էլլադա Ալավերդյանը (4.56.38), հեռացատկ՝ Յանա Աբրահամյանը (5.46), եռացատկ՝ Մարիետա Մինասյանը (12.36), գնդի հրում՝ Ժաննա Շահնազարյանը (10.61), մուրճի նետում՝ Ժաննա Շահնազարյանը (49.46), նիզակի նետում՝ Մարիամ Մկրտչյանը (34.64), սկավառակի նետում՝ Ժաննա Շահնազարյանը (31.80) և 4x100 փոխանցավազք վարժությունում Երևանի ատլետիկայի օլիմպիական մարզադպրոցի թիմը (51.90), իսկ 4x400 փոխանցավազքում՝ Վանաձորի ատլետիկայի օլիմպիական մարզադպրոցի թիմը (4.09.07):
Տղամարդկանց մրցապայքարում ըստ մրցաձևերի ՀՀ չեմպիոններ են դարձել՝ 100 մ վազք՝ Ռաֆայել Պետրոսյանը (11.47), 200 մ վազք՝ Ռազմիկ Մկրտչյանը (22.30), 400 մ վազք՝ Նարեկ Ղուկասյանը (49.64), 400 մ արգելավազք` Նարեկ Ղուկասյանը (57.19), 800 մ վազք՝ Ռոման Ալեքսանյանը (1.55.61), 1500 մ վազք՝ Երվանդ Մկրտչյանը (3.52.90), 3000 մ վազք՝ Երվանդ Մկրտչյանը (8.33.74), հեռացատկ՝ Արտակ Համբարձումյանը (7.42), եռացատկ՝ Լևոն Աղասյանը (16.65), գնդի հրում՝ Մանուկ Մանուկյանը (15.99), նիզակի նետում՝ Մելիք Ջանոյանը (60.18), սկավառակի նետում՝ Մանուկ Մանուկյանը (50.80), 4x100 փոխանցավազք` Գյումրի քաղաքի մարզադպրոցի թիմը (44.54) և 4x400 փոխանցավազք՝ Գյումրու Ռ. Էմմիյանի անվան մարզադպրեցի թիմը (3.34.59):
Առաջնության արդյունքներով կձևավորվեն ՀՀ հավաքական թիմերը, որոնք մեր երկիրը կներկայացնեն միջազգային մրցահարթակներում՝ փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում և մեծահասակների Եվրոպայի առաջնությունում:
Նմանատիպ նյութեր
4592 դիտում
23:28 25-08-2015
Թեթև ատլետիկայի աշխարհի չեմպիոնը տաքսիստին ուղեվարձի փոխարեն տվել է ոսկե մեդալը
6536 դիտում
13:59 12-08-2017
Թեթեւ ատլետիկայի աշխարհի առաջնություն, Լոնդոն. ուղիղ միացում
649 դիտում
21:50 28-02-2024
Ֆրանսիայի Անտոնի քաղաքի և ՀՀ թեթև ատլետիկայի ֆեդերացիայի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
Այս բաժնից
373 դիտում
14:37 26-04-2024
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
535 դիտում
14:20 26-04-2024
Եղանակը Հայաստանում
745 դիտում
13:36 26-04-2024
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան