3575 դիտում
08:42 22-05-2018
ԱՄՆ փոխնախագահը ներկայացրել է Իրանի միջուկային գործարքում նոր պահանջների ցանկը. «Ամերիկայի ձայն»
Հանդես գալով Վաշինգոնի «Ժառանգություն» հիմնադրամում` ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փոմփեոն ներկայացրել է պահանջների մի ցանկ, որոնք ըստ Վաշինգտոնի, պիտի ներառվեն Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային գործարքում: Անհամաձայնության դեպքում, Վաշինգտոնը սպառնում է խիստ պատժամիջոցներով: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4403850.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Փոմփեոն ներկայացրել է Իրանի հետ միջուկային գործարքում նոր պահանջների ցանկ, և սպառնացել, որ իր վարքագծում փոփոխություններ չիրականացնելու դեպքում Իրանը կհայտնվի իր տնտեսության համար կործանարար պատժամիջոցների ներքո:
Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին էր նախագահ Թրամփն իր երկիրը դուրս բերել Իրանի հետ կնքված միջուկային գործարքից:
Նոր գործարք կնքելու դեպքում, ըստ Փոմփեոյի, Իրանը պիտի անորոշ ժամանակով հրաժարվի միջուկային զենքերի ուղղությամբ իրականացվող բոլոր գործողություններից, ավարտի բալիստիկ հրթիռների արտադրությունը և դադարեցնի Մերձավոր Արևելքում իր «ապակայունացնող գործունեությունը»:
«ԱՄՆ-ը պիտի վստահ լինի, որ Իրանը երբեք չի ունենա միջուկային զենք կրելու կարողություն», ասել է Փոմփեոն:
Եթե Իրանը չփոխի իր դիրքորոշումը, Միացյալ Նահանգները «ուժի մեջ կդնի ֆինանսական աննախադեպ ճնշամիջոցներ», հայտարարել է Փոմփեոն: Նրա խոսքով՝ «Դա կլինի պատմության մեջ մինչ այժմ իրականացված ամենախիստ պատժամիջոցը: Իրանը, որը տարիներ շարունակ կռիվներ է մղել Մերձավոր Արևելքում, պատժամիջոցների կիրառման դեպքում ստիպված կլինի կռիվ տալ տնտեսությունը փրկելու համար»:
Իրանը պիտի դադարեցնի գործունեությունը Մերձավոր Արևելքում, «որը մտահոգության մեծ խնդիր է ԱՄՆ-ի դաշնակիցների համար», ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը: Նա ասել է, որ Իրանը պիտի դադարեցնի աջակցությունը Եմենի հութի ապստամբներին, հետ քաշի իր բոլոր ուժերը Սիրիայից, դադարեցնի աջակցությունը Հեզբուլլահին և վերջ տա Իսրայելի նկատմամբ սպառնալիքներին:
Փոմփեոն ասել է նաև, որ Իրանը կարող է սպասել ԱՄՆ-ի կողմից վճռական զիջումների, եթե «համաձայնվի իրականացնել մեծ փոփոխություններ»: Ինչպես փորձագետներն են ասում, հստակ չէ նար, թե առանց եվրոպական ընկերությունների մասնակցության, որքան արդյունավետ և խիստ կարող են լինել ԱՄՆ-ի ֆինանսական պատժամիջոցները:
Նմանատիպ նյութեր
1456 դիտում
16:25 28-10-2022
Լեհաստանի ԱԳՆ-ն հրապարակել է համաշխարհային պատերազմի հետեւանքների փոխհատուցման պահանջների ցանկը Գերմանիային
Այս բաժնից
1090 դիտում
08:50 10-12-2024
Երկրի գոյությանն սպառնացող իշխանության ներկայացուցիչն այլոց է «սպառնալիք» պիտակում. «Փաստ»
1381 դիտում
08:00 10-12-2024
Քաղաքական կոնտեքստով ճնշումները շարունակվում են. «Փաստ»
5257 դիտում
10:30 09-12-2024
Ստեփանավանի բժշկական կենտրոնը հյուրընկալել է ճանաչված պրոֆեսոր Jules Schagen van Leeuwen-ին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ