«Կամպ Նոուն» հրաժեշտ տվեց իր լեգենդին՝ մեծն Ինյեստային. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում «Բարսելոնան» 1:0 հաշվով «Ռեալ Սոսյեդադին»:
Այս հանդիպմանը ամբողջ աշխարհն էր հետևում, քանի որ այն վերջինն էր իսպանական և համաշխարհային ֆուտբոլի ամենավառ ֆուտբոլիստներից մեկի, «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան Անդրես Ինյեստայի համար:
Ինյեստան այս խաղը սկսեց մեկնարկային կազմում, իսկ երբ 82-րդ րոպեին Անդրես նրան փոխարինեց Պակո Ալկասերը, Կամպ Նոուն» հոտնկայս ծափահարություններով ճանապարհեց լեգենդար իսպանացուն:
Ինիեստան 2002 թվականից հանդես էր գալիս «Բարսելոնայում», թիմի հետ նվաճել է բազմաթիվ տիտղոսներ, որոնք թվարկելը մի ամբողջ էջ կպահանջի, Իսպանիայի հավաքականի կազմում դարձել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: Համարվում է բոլոր ժամանակների ամենավիրտուոզ և յուրահատուկ տեխնիկա ունեցող խաղացողներից մեկը:
Խաղից հետո «Կամպ Նոուն» և և ակումբի ներկայացուցիչները հանդիսավոր արարողությամբ հրաժեշտ տվեցին լեգենդին: Ընդ որում, ինչը հատկանշական է, մինչև խաղի մեկնարկը Ինյեստային պատվո միջանցքով դիմավորեցին ոչ միայն «Բարսելոնայի», այլ նաև՝ «Ռեալ Սոսյեդադի» խաղացողները, այդպիսով իրենց հարգանքը ցուցաբերելով նրան: