Պորոշենկոն հայտնել է, թե Լենինի քանի արձան է ապամոնտաժվել Ուկրաինայում
Ուկրաինայի նախագահ Պյոտ Պորոշենկոն հայտարարել է երկրում ապակոմունիզացիայի արդյունքների մասին:
Նրա տվյալներով, 2015 թվականի մայիսից գործող «կոմունիստական և նացիստական ռեժիմների դատապարտման մասին» օրենքի շրջանակներում անվանափոխվել են 52 հազար հրապարակ և փողոց, և գրեթե հազար բնակավայր:
Բացի այդ, պետության ղեկավարը հայտնել է Լենինի ապամոնտաժված արձանների քանակը: Ինչպես պարզվել է, 3 տարում Ուկրաինայում քանդվել են պրոլետարիատի առաջնորդի 1,5 հազար արձան: «Միայն Լենինի մեկուկես հազար արձան է քանդվել», գրել է Պորոշենկոն իր թվիթերում: