Եվրոմայդանի ակտիվիստներն Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի շրջանի Նովոմոսկովսկի քաղաքում տապալել են Լենինի հուշարձանը:
Արձանը նախ ներկել են դեղին եւ կապույտ գույներով, իսկ պատվանդանին ակտիվիստներից մեկը գրառել է. «Մահ թշնամիներին»:
Այս տարի Ուկրաինայի քաղաքներում քանդվել են սովետական առաջնորդի մի քանի հուշարձաններ, այդ թվում` Կիեւում, Խարկովում, Մարիուպոլում եւ այլուր: Նախաձեռնությւոնը ստացել է «Լենինոպադ» անունը: