211652_close_icon
views-count7036 դիտում article-date 12:48 20-05-2018

Ուկրաինայի մայրաքաղաքում կանցկացվի «Կիևի հայերը. Հնագույն համայնքի պատմությունը» թեմայով կլոր սեղան-քննարկում

Կիեւի ավելի քան X դարի հայ համայնքի պատմությունը մայիսի 22-ին կլինի գիտական կլոր սեղանի թեման: Ըստ AnalitikaUA.net-ի, միջոցառման կազմակերպիչներն են Ուկրաինայի հայերի միության պատմության եւ մշակույթի ժառանգության կոմիտեն եւԿիևի «Սոֆիա Կիևսկայա» ազգային արգելոցը: Ուկրաինայի հայերի միության պատմության եւ մշակույթի կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը կայքի հետ հարցազրույցում ասել է, որ Կիեւի հայերի պատմությանը նվիրված կլոր սեղանի հիմնական թեմաները կլինեն - հին համայնքի ձեւավորումը, տեղական հայկական եկեղեցին, Պոդոլում միջնադարյան հայկական թաղամասը, ինչպես նաեւ մշակութային ժառանգությունը: «Հույս ունեմ, որ մեր գործողությունները անհրաժեշտ խթան կհանդիսանան Կիեւի հայերի պատմության վերաբերյալ նոր հետազոտությունների համար, ինչը չափազանց կարեւոր եմ համարում» - նշել է Դավթյանը: Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների հանրահռչակման ուղղությամբ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով՝ գիտությունը ավանդաբար իրենց կազմակերպության ուշադրության կենտրոնում է:

Նմանատիպ նյութեր