8280 դիտում
23:30 04-05-2017
Երևանում անցկացվող Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում տեղի է ունեցել «Առևտրատնտեսական համագործակցություն» թեմայով կլոր սեղան-քննարկում
Երևանում անցկացվող Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում տեղի է ունեցել «Առևտրատնտեսական համագործակցություն» թեմայով կլոր սեղան-քննարկում: Հանդիպմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, Սանկտ Պետերբուրգի ձեռնարկատիրության և սպառողական շուկայի զարգացման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լիդիա Գրոմովան, ինչպես նաև` ներկայացուցիչներ Սանկտ Պետերբուրգի 11 և Երևանի 40 ընկերությունից:
Ներկայացնելով Երևանում ներդրումային հնարավորություններն ու առկա ներդրումային փաթեթները` քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը հատկանշել է այս հարցում քաղաքային իշխանության դիրքորոշումը:
«Երևանի քաղաքապետի որդեգրած քաղաքականությամբ քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է իր լիազորության շրջանակում աջակցելու ներդրումային ծրագրերի իրականացմանն ու դաշտի ակտիվացմանը, ինչը ներդրողների ներգրավման համար, կարծում եմ, կարևոր հանգամանք է: Հատկապես վերջին տարիներին մայրաքաղաքում ձևավորված բարենպաստ ներդրումային դաշտը հեռանկարային է, շահավետ և խոստումնալից ներդրողների համար: Մենք կարևորում ենք Սանկտ Պետերբուրգի հետ համագործակցության ընդլայնումն ու զարգացումը և վստահ ենք, որ առաջիկայում կունենանք համատեղ նոր ծրագրերի շուրջ գործնական առաջարկներ»,-նշել է Տիգրան Սարգսյանը:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են նաև երկու գործընկեր քաղաքների միջև տնտեսական համագործակցության արդյունքները, ներկայացվել կատարված աշխատանքները: Զեկույցներում հատկապես կարևորվել է փորձի փոխանակումը, որի շրջանակում Սանկտ Պետերբուրգի մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ պարբերաբար այցելում են Երևան: Քննարկվել են նաև հետագա փոխշահավետ համագործակցության հեռանկարները, համատեղ ծրագրերի տեսլականները:
Նմանատիպ նյութեր
3618 դիտում
23:00 08-09-2017
Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի շրջանակում տեղի է ունեցել Ներդրումային ծրագրերին առնչվող կլոր սեղան-քննարկում
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»