Լեգենդար Բուֆոնը անցկացրեց վերջին խաղն ու հրաժեշտ տվեց երկրպագուներին. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Վերոնային»:
Հանդիպումը մրցաշարային առումով որևէ նշանակություն չուներ, քանի որ թուրինցիներն արդեն ապահովել էին իրենց հերթական չեմպիոնական տիտղոսը:
Սակայն այս խաղը համաշխարհային ֆուտբոլի ամենահիշարժան պահերից մեկն էր. այն վերջինն էր «Յուվենտուսի» լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնի համար:
40-ամյա Բուֆոնն արդեն հայտարարել էր, որ վերջին անգամ է խաղադաշտ դուրս գալու «Յոևվենտուսի» մարզաշապիկով, որը կրում 2001 թվականից:
Հանդիպման 64-րդ րոպեին տեղի ունեցավ հուզիչ պահը. Բուֆֆոնը փոխարինվեց, և ամբողջ մարզադաշտը մի քանի րոպե հոտնկայս ծափահարություններով ճանապարհեց թերևս բոլոր ժամանակների լավագույն դարպասապահին: