ԱԱԾ տնօրենը հերքում է լուրերը, թե ԱՄՆ ՀԴԲ-ից քննիչներ են եկել Հայաստան
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյից քննիչներ Հայաստան չեն ժամանել։ Այդ մասին հայաստանյան լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը։
Մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները՝ Ա. Վանեցյանն ասել է. «Հայաստանում ԱՄՆ-ից ժամանած ՀԴԲ աշխատակիցներ չկան։ Սուտ լուր է»։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, թե ԱՄՆ-ում գործեր են հարուցել Սերժ Սարգսյանի եղբայրներ՝ Ալեքսանդր (Սաշիկ) և Լևոն Սարգսյանների դեմ՝ ինչի հետ կապված՝ ՀԴԲ քննիչներ են ժամանել Հայաստան։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի