Նախկին դատավոր Պարգև Օհանյանը մտադիր է դիմել Արմեն Սարգսյանին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին դատավոր Պարգև Օհանյանը պատրաստվում է դիմել նախագահ Արմեն Սարգսյանին, որպեսզի նա փոփոխի կամ ուժը կորցրած ճանաչի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից իր մասով կայացված հրամանագիրը, որի հիմա վրա դատավորի՝ նրա լիազորությունները դադարեցվել էին: Օհանյանը ցանկանում է աշխատել որպես դատավոր:
Հիշեցնենք, որ Պարգև Օհանյանի լիազորությունները դադարեցվել էին 2007 թվականին: Նրա նկատմամբ կարգապահական վարույթը իշխանությունները նախաձեռնել էին այն պատճառով, որ դատավորն արդարացնող դատավճիռ էր կայացրել «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարների նկատմամբ, որոնք պնդում էին, թե մաքսային ծառայությունը կոռումպացված է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]