8779 դիտում
20:40 18-05-2018
Զանգվածային թունավորման արդյունքում կասեցվել է Ա/Ձ Ալվինա Մելքոնյանի գործունեությունը
Զանգվածային թունավորման մասին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից ստացված ահազանգի հիման վրա, ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարզել է, որ մայիսի 17-ին, սննդային [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/17/1096238/]թունավորման [/url]կասկածանքով, Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն են դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղում գտնվող «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի աշխատակիցներ:
Ծառայության Արմավիրի կենտրոնի աշխատակիցները տեղում ծանոթացել են իրավիճակին, և անմիջապես կատարել նմուշառում սառնարանում առկա խոհարարական արտադրանքից, ջրից և կեռասից, որոնք ներկայացվել են լաբորատոր փորձաքննության:
Իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում, հետագծելիության սկզբունքով, մասնագետները պարզել են, որ «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ին խոհարարական արտադրանք է մատակարարում անհատ ձեռնարկատեր Ալվինա Մելքոնյանը, որն այդ օրը «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ին մատակարարել է 247 խոհարարական արտադրանք (հավի կրծքամսով, պանրով, կարտոֆիլով և կանաչիով սենդվիչ):
Ա/Ձ Ալվինա Մելքոնյանի գործունեությունը, ինչպես նաև առկա ողջ խոհարարական արտադրանքի իրացումը կասեցվել է:
Իրականացվող միջոցառումների շրջանակում, հետագծելիության սկզբունքով, վերահսկողական գործողություններ են իրականացվում նաև Ա/Ձ Ալվինա Մելքոնյանին սննդամթերքի մատակարարող «Ալկա Ֆուդ» ՍՊԸ-ում:
Արդյունքերի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
[b]Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am[/b]
Նմանատիպ նյութեր
4228 դիտում
18:27 06-09-2016
Ադրբեջանում երեխաների զանգվածային թունավորման դեպք է գրանցվել
4391 դիտում
18:24 12-10-2018
Թուրքիայում՝ Իզմիրի արդարադատության պալատի շենքում, զանգվածային թունավորման դեպք է գրանցվել․ կա 1 զոհ
Այս բաժնից
1597 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ