Ադրբեջանում երեխաների զանգվածային թունավորման դեպք է գրանցվել
Ադրբեջանի Լենքորանի շրջանի Դաշդաթյուք գյուղում երեխաների զանգվածային թունավորման դեպք է արձանագրվել, հաղորդում է Report-ը:
Լենքորանի կենտրոնական հիվանդանոց է տեղափոխվել 56 մարդ՝ թունավորում ախտորոշմամբ: Տուժածների մեծ մասը 3-12 տարեկան երեխաներ են:
Նախնական տեղեկություններով, զանգվածային թունավորման պատճառը եղել է գյուղում խմելու ջրի աղտոտվածությունը: