211652_close_icon
views-count174077 դիտում article-date 12:21 17-05-2018

Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Երևանում. Սիլիկյան փողոցի գերեզմանների հարևանությամբ՝ փոսի մեջ, հայտնաբերվել է կապված ու այրված անհայտ սեռի դի. ժամանել են Երևանի ոստիկանապետը, տարածքի դատախազը, քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 17-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան հին խճուղու գերեզմանների հարևանությամբ գտնվող փոսում դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին պահից տեղում է նաև Աջափնյակ վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանը։ Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանի և բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արման Բաղդասարյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապա բժշկի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները փոսում հայտնաբերել են պարանով կապված, ամբողջովին այրված դի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները։ Տեղում քննչական բաժնի պետ Ս. Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռաֆայել Սարգսյանի գլխավորությամբ։ Այս պահին քննիչները կատարում են դեպքի վայրի զննություն։ *** Քիչ առաջ դատաբժիշկը, զննելով դին, հայտնեց, որ սպանվածն արական սեռի է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 174+
174+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր