7020 դիտում
16:59 16-05-2018
ՊԵԿ-ը հերքում է տարածված տեղեկատվությունը
«Փաստ» օրաթերթն ու Past.am լրատվական կայքը վերջին օրերին հստակ ծրագրված ապատեղեկատվություն են տարածում՝ զրպարտանքի ակնհայտ տարրերով: Լրատվամիջոցների համառությունը՝ հորինել հնարավորինս աղմկահարույց, բայց անհիմն նյութեր՝ ֆանտազիայի ժանրից, հետապնդում է մեկ նպատակ՝ վարկաբեկել Պետական եկամուտների կոմիտեի և կառույցի ղեկավարության հեղինակությունը:
Պետական եկամուտների կոմիտեն, ևս մեկ անգամ շեշտելով հրապարակումների կեղծ բնույթը, որոնք ուղղված են ՊԵԿ-ի և կառույցի պաշտոնյաների հեղինակության վրա ստվեր նետելուն, պահանջում է լրատվամիջոցներից կա՛մ ներկայացնել փաստեր, կա՛մ դադարեցնել պետական կառույցն անվանարկող և վերջինիս գործունեությունն այլ դաշտում դիտարկելու համար պատվեր կատարելու էժանագին գործելաոճը: Փաստեր չներկայացնելու դեպքում լրատվամիջոցները պարտավոր են անհապաղ հերքում հրապարակել:
[b]Պետական եկամուտների կոմիտե[/b]
Նմանատիպ նյութեր
2515 դիտում
18:20 10-03-2016
ԼՂՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունը
12085 դիտում
11:16 15-05-2018
Ոստիկանության ստորաբաժանումներն անգործության չեն մատնվել. ՀՀ ոստիկանությունը հերքում է տարածված տեղեկատվությունը
1865 դիտում
18:03 09-11-2018
Սահմանադրական դատարանը հերքում է տարածված տեղեկատվությունը
Այս բաժնից
1159 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
994 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը