Շոտլանդիայում շունը նստել է տրակտորի ղեկին
Շոտլանդիայի Հարավային Լանկաշիր կոմսությունում շունը պատահաբար ստանձնել է տրակտորի կառավարումը եւ դուրս եկել մայրուղի:
Տեղի ֆերմերներից մեկին պատկանող Դոն անունով շունը, հավաբանար, հենվել է տրակտորի կառավարման վահանակին: Տրակտորը դուրս է եկել մայրուղի եւ բախվել արգելապատնեշին:
Ոստիկանները եւ ֆերմերը՝ Թոմ Հեմիլթոնը, շանը դուրս են բերել տրակտորից: Բարեբախտաբար, նա միայն վախեցել է:
Թոմը պատմել է, որ տրակտորով գնացել է արոտավայր, իսկ իջնելուց հետո տեսել, թե ինչպես է այն շարժվում մայրուղով: Դեպքից հետո Դոնը սոցցանցերի հերոս է դարձել: