Հակահեղափոխություն` Գյումրվա տրնգիով. բալասանյանականները ծրագիր ունեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ավագանու իր թիմակիցների հետ որոշել է «անվստահություն» անունով տրագիկոմեդիա բեմադրել:
Գյումրիի ավագանու «Բալասանյան» խմբակցության անդամներից տասը հոգի հանդես են եկել քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու առաջարկությամբ: Ընդ որում, նման նախաձեռնությամբ հանդես են եկել ավագանիում Սամվել Բալասանյանի ամենամերձավոր անդամները, որոնք քաղաքապետի հետ կապված են նաև բիզնես գործունեությամբ: Բայց նրանք ոչ թե քաղաքապետի դեմ են դուրս եկել` փորձելով պաշտոնանկ անել նրան, այլ ընդհակառակը՝ ցանկություն ունեն ամրապնդելու Բալասանյանի դիրքերը:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` բալասանյանականների հաշվարկը հետևյալն է. կսկսեն քաղաքապետին անվստահություն հայտնելու և նոր թեկնածու առաջադրելու գործընթաց, որը, սակայն, հենց իրենք էլ կձախողեն: Իսկ ՏԻՄ մասին օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` համայնքի ավագանին քաղաքապետին պաշտոնանկ անելու առաջարկը քննարկում է ոչ ավելի, քան տարին մեկ անգամ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]