211652_close_icon
views-count4109 դիտում article-date 13:38 14-05-2018

Արմավիրի Բաղրամյան գյուղի դպրոցի աշակերտներն ու ծնողները պահանջում են տնօրենի հրաժարականը

Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու նրանց ծնողները դպորցի բակում բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով դպրոցի տնօրեն Շուշանիկ Ոսկանյանի հրաժարականը: Ցույցին մասնակցող ծնողները պնդում էին, որ իրենցից պարբերաբար գումար են հավաքել տարբեր միջոցառումների, թատրոնների համար, անկախ նրանից` երեխան գնացե՞լ է այդ միջոցառմանը, թե՞ ոչ: «Մենք ուզում ենք ունենալ այնպիսի դպրոց, որ մեր երեխաներն ունենան լավ կրթություն, ունենանք դպրոց, որ տնօրենն իր կամքը չթելադրի: Բարերարները 20 համակարգիչ են նվիրաբերել դպրոցին, ինչո՞ւ դրանք չեն ծառայում երեխաների համար»,-ասաց դպրոցի նախկին ուսուցիչներից մեկը: Քիչ անց շենքից դուրս է եկել դպրոցի տնօրենը և առաջարկել ծնողներից խումբ կազմվի և բարձրանա վերև՝ քննարկելու ցանկացած հարց, սակայն դրսում գտնվողները հրաժարվեցին: Այդուհանդերձ, ծնողների մի մասը մտավ դպրոցի շենք, որտեղ միջանցքում թեթև քաշքաշուկ տեղի ունեցավ ծնողների ու դպրոցի աշխատակիցների միջև: Աշակերտները պարբերաբար վանկարկում են «Ոսկանյան, հեռացիր»:

Նմանատիպ նյութեր