15721 դիտում
11:21 25-01-2017
Արմավիրի մարզում թալանել են Բաղրամյան գյուղի «Մշակույթ» միացյալ տնօրինության տնօրենի տունը՝ պատճառելով խոշոր չափի նյութական վնաս
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափի գողության փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2016 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև այս տարվա հունվարի 23-ը ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Վաղարշապատի տարածաշրջանի Բաղրամյան գյուղի Իսահակյան փողոցի թիվ 9 տան ննջասենյակի ճաղավանդակը պոկելու, իսկ այնուհետև պատուհանը բացելու միջոցով ներս են մտել նշված տուն։
Հանցագործը կամ հանցագործները այնտեղից հափշտակել են տարբեր տեսակի թանկարժեք խմիչքներ, մրգի տարաներ, այնուհետև կոտրել «Լենովո» տեսակի նեթբուքը և իրենց սև գործն անելուց հետո հեռացել են նշված տանից։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տունը պատկանում է նույն գյուղի «Մշակույթ» միացյալ տնօրինության տնօրեն, 67-ամյա Սուսաննա Հակոբյանին, ով այդ օրերին գտնվելիս է եղել Ռուսաստանի Դաշնությունում և տեղեկանալով այդ մասին՝ արդեն վերադարձել է հարազատ գյուղ։
Կատարված գողության մասին ոստիկաններին հայտնել է Բաղրամյան գյուղի համայնքի ղեկավարի տեղակալ, 40-ամյա Արթուր Ավետիսյանը, իսկ թալանված տունը նրա հորեղբոր տունն է։
Հանցագործը կամ հանցագործները կնոջը պատճառել են 1 մլն 150 հազար ՀՀ դրամի վնաս։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
25505 դիտում
23:22 30-06-2021
Տավուշի մարզում թալանել են անհատ ձեռներեցի պատուհանների արտադրամասը. նրան պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս