211652_close_icon
views-count2089 դիտում article-date 20:01 06-06-2021

Քաղաքական հայացքների համար պարտադրեցին, որ հրաժարվեմ դպրոցի տնօրենի կարգավիճակից, հիմա էլ ուզում են զրկել դասավանդելու իրավունքից․ Ձորակ գյուղի դպրոցի ուսուցիչ. Tert.am

Իմ քաղաքական հայաքներով պայմանավորված՝ դրդեցին, որ դիմում գրեմ, հրաժարավեմ դպրոցի տնօրենի կարգավիճակից, իսկ այժմ էլ փորձում են այնպես անել, որ այլևս դպրոցում չդասավանդեմ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Զորակ գյուղի՝ Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի արդեն նախկին տնօրեն, կենսաբանության ուսուցիչ  Տիգրան Բաբախանյանը։

«Ինձ ասում են, որ պետք է դպրոցից դուրս գամ, ասել են մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի անունից, խոսքը Արթուր Մկրտչյանի մասին է, այդ մասին ասել են մեր գյուղապետի միջոցով, դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի միջոցով։ Տարբեր մարդկանց միջոցով ասում են՝ պետք է դուրս գաս, թե չէ դատելու ենք քեզ՝ դպրոցի տնօրեն ես եղել։ Ինչ անում են, թող անեն, ես պատրաստ եմ, որևէ մեկը իրավասու չէ ինձ մանկավարժությունից զրկել, և ես պատրաստ եմ  պայքարելու  դատական կարգով: Երեկ էլ կրկին միջնորդավորված  ասում էին, որ հունիսի 20-ից հետո կտեսնեմ՝ ինչ կլինի»,- ասաց նա։

Տիգրան Բաբախանյանն ասաց, որ շուրջ 20 տարվա մանկավարժ է, 1999-2001 թթ. աշխատել է Արցախում՝ Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում, ապա՝ Արարատի մարզի Այնթափ գյուղում, իսկ 2011թ-ից Ձորակի միջնակարգ դպրոցի տնօրենն էր։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Նմանատիպ նյութեր